Փոթորիկների պատճառով վերջին հազար տարիներին Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի ափամերձ շրջանների հեղեղման վտանգը մշտապես աճում է: Այսպիսի եզրահանգման են եկել ամերիկյան հետազոտողները:

Մասնագետներն առաջին անգամ համեմատել են տարբեր ժամանակահատվածներում Նյու Յորքում եւ Նյու Ջերսիում ծովի մակարդակի եւ ալիքների բարձրության փոփոխությունները. 850-1800 եւ 1970-2005 թվականներին:

Պարզվել է, որ այժմ ջրհեղեղների ժամանակ ջուրը 1.2 մետրով ավելի է բարձրանում, քան 850-1800 թվականներին: Պատճառը ծովի մակարդակի ընդհանուր բարձրացումն է, որը տեղի է ունենում մարդու գործունեության արդյունքում: Վտանգը մեծանում է նաեւ փոթորիկների բնույթի փոփոխության պատճառով:

Գիտնականները հաշվարկել են, որ մինչեւ 1800 թվականը կործանիչ հեղեղման վտանգ էր առաջանում 500 տարին մեկ անգամ, իսկ հիմա՝ 25 տարին մեկ:

Ռաթգերսի համալսարանի գիտնական Բենջամին Հորթոնի խոսքով, եթե ափամերձ ջրերի մակարդակը լինել 1800 թվականի նման, ապա 2012 թվականին «Սենդի» փոթորկի հետեւանքով 100 հազարով ավելի քիչ մարդ կզոհվեր:

Մասնագետները շարունակում են ուսումնասիրությունները եւ հույս ունեն, որ իրենց ստացած արդյունքները հաշվի կառնվեն անվտանգության ծառայությունների, կառավարության, քաղաքական գործիչների եւ ապահովագրական կազմակերպությունների կողմից: