Գերմանական Katjes կոնֆետ արտադրող ընկերություն հույս ունի Բեռլինի բնակիչներին գայթակղել 3D տպիչով պատրաստված մրգային քաղցրավենիքով:

Katjes-ը հայտարարել է Բեռլինի Gruen Ор սրճարանում 3D տպիչ տեղադրելու մասին, որ մարմելադ է պատրաստում: Ըստ Informin-ի, հաճախորդին առաջարկում են ընտրել մարմեդալի համը, գույնը եւ ձեւը, այնուհետեւ Magic Candy Factory 3D տպիչը 5 րոպեի ընթացքում հենց հաճախորդի աչքի առջեւ տպում է այն: Այցելուները կարող են տարբեր ձեւի մարմելադ ընտրել, օրինակ՝ տառեր կամ զվարճալի ֆիգուրներ:

Այդպիսի 1 կոնֆետը 5 եվրո արժե, իսկ եթե բառ է՝ 9 եվրո: Հարկ է նկատել, որ առայժմ 3D կոնֆետներ կարելի է գնել միայն Բեռլինում: