Կահիրեի համալսարանի ղեկավար Գաբեր Նասարը ԲՈՒՀ-ի կին դասախոսներին արգելել է փարանջա կրել, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։

Ինչպես ասել է Նասարը, ուսանողները բողոքել են, որ դասի ժամանակ հաղորդակցման հետ կապված դժվարություններ են ունենում։ ԲՈՒՀ-ի ղեկավարի խոսքով՝ նա որոշել է բուժել այդ հիվանդությունը, քանի դե ուշ չէ։

Նշվում է, որ Նասարին աջակցություն է հայտնել Եգիպտոսի գլխավոր մուֆթին։