Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը նահանգի դպրոցներում սեռական դաստիարակության մասին պարտադիր կուրս ներառելու վերաբերյալ օրինագիծ է ստորագրել։ Պլանավորվում է, որ կուրսի ընթացքում կլուսաբանվեն սեռական հասունացման, ՄԻԱՎ-ի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, դեռահաս տարիքում հղիանալու հետեւանքների, ինֆեկցիաների, սեռական կողմնորոշման, սեռական բռնության ու աբորտի թեմաները։

Բացի այդ, նահանգապետը դպրոցներում մտցրել է «Այո նշանակում է այո»  (Yes means yes) կուրսը, որը պատմում է սեռական մերձեցման ժամանակ վարքի մոդելի մասին։

Դպրոցներում թեմաների դասավանդումը կսկսվի նոր ուսումնական տարվանից։

Հաղորդվում է, որ աշակերտը կարող է առարկայից հրաժարվել միայն ծնողների թույլտվությամբ։