Քիշնեւում ցուցարարները շարժվել են դեպի Մոլդովայի խորհրդարանի փոխխոսնակ Վլադիմիր Պլախոնտյուկի տուն: Այդ մասին գրում է մոլդովական Jurnal.md պարբերականը:

Այնտեղ նրանք մի քանի րոպե գոչել են՝ «Պլախոնտյուկ, մի՛ մոռացիր, քո տունը բանտն է», այնուհետեւ ուղղվել դեպի Global Business Center, որտեղ գործչի գրասենյակն է:

«Մենք գնում ենք գլխավոր օլիգարխ Պլախոնտյուկի որջը: Երթը կազմակերպելու է զինվորականների խումբը, որը հետեւելու է հասարակական կարգի պահպանմանը»,- հայտարարել է DA-ի առաջնորդներից, պաշտոնաթող գնդապետ Կիրիլ Մոցպանը:

Երթից հետո ցուցարարները ցանկանում են վերադառնալ Ազգային ժողովի հրապարակ՝ հետագա գործողությունների մասին տեղեկացնելու: