Ուկրաինական մամուլի տեղեկություններով, Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի «Շախտոյրը» նույն քաղաքի «Մետալուրգից» գնել է անցած տարվա Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: «Շախտյորի» պաշտոնական կայքում տեղափոխությունների ցանկում որոշ ժամանակ նշված է եղել Մխիթարյանի անունը եւ 2010թ. օգոստոսի 30 ամսաթիվը, սակայն հետագայում այդ գրությունը հանվել է: Ուկրաինական կայքերում նշվում է, որ Մխիթարյանի համար «Շախտյորը» հնարավոր է վճարած լինի մինչեւ 15 միլիոն դոլար: Հիշեցնենք, որ «Շախտյորը» Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի մասնակից է եւ իր մրցակիցներին կիմանա այսօր երեկոյան: