ԱՄՆ խոշորագույն հրատարակչություններից մեկը՝ McGraw-Hill Education-ը, ներողություն է խնդրել աշխարհագրության դպրոցական դասագրքում «ստրուկներ» բառի փոխարեն սխալմամբ «աշխատավորներ» եզրն օգտագործելու համար։ Այս մասին տեղեկացնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։
«Տրանսատլանտյան առեւտրի արդյունքում 16-19-րդ դարերում Աֆրիկայից միլիոնավոր աշխատավորներ տեղափոխվեցին ԱՄՆ հարավային նահանգներ՝ գյուղատնտեսական պլանտացիաներում աշխատելու համար»,- ասված է Թեքսասի դպրոցներից մեկի 9-րդ դասարանի աշխարհագրական քարտեզներից մեկի մակագրության մեջ։
Միջադեպը լայն արձագանք էր ստացել այն բանից հետո, երբ 15-ամյա դպրոցականը դասագիրքը ցույց էր տվել մորը՝ ասելով. «Մենք իսկական տքնաջան աշխատավորներ ենք եղել, այդպես չէ՞»։
Մայրը դրանից հետո այդ մասին գրառում էր կատարել սոցիալական ցանցերում, իսկ ընկերությունը ներողություն էր խնդրել թյուրիմացության համար։
«Մենք խորապես ցավում ենք, որ նման մակագրությունը է հայտնվել»,- ասել է հրատարակչության ղեկավար Դեւիդ Լեւինը։ Նրա խոսքով՝ ինչ-որ բան այն չի եղել, որ մինչ այժմ ոչ ոք սխալը չի նկատել։




























