Աշխարհում առաջին լեսբուհի եպիսկոպոս Եվա Բրունեն կոչ է արել եկեղեցիների վրայից հանել խաչերը, որպեսզի մուսուլմաններն իրենց հարմարավետ զգան։ Բացի այդ, Ավետարանական-Լյութերական եկեղեցու եպիսկոպոսն առաջարկել է քրիստոնեական եկեղեցիներում աղոթքի սենյակներ բացել իսլամ դավանողների համար։

Բրունեի կարծիքով՝ խաչի բոլոր պատկերները պետք է հանել Ստոկհոլմի նավահանգստից ոչ հեռու գտնվող «նավաստիների եկեղեցուց»։ Նա գտնում է, որ եկեղեցին պետք է լինի այնպիսի վայր, որտեղ կարող են աղոթել այդ նավահանգիստ ժամանած բոլոր այլադավանները, հաղորդում է «Վեստի»-ն։