Անհայտ աձինք, հոկտեմբերի 10-ի երեկոյան, քարեր են նետել Ստամբուլի Քումքափը թաղամասում գտնվող Հայոց պատրիարքանի շենքի ուղղությամբ։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Պոլսո հայոց պատրիարքարանի շենքը քարկոծելուց հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանները, սակայն դեռեւս անհայտ է, թե ովքեր եւ ինչու են քարկոծել շենքը։
Պատրիարքական փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը նշել է, թե հայտնի չէ, թե հարձակումը պատրիարքարանի՞, թե՞ պատրիարքարանը հսկող ոստիկանական կետի դեմ է իրականացվել։





























