Մոնակոյում Եվրոպայի սուպերգավաթի խաղով պաշտոնապես եզրափակվեց անցած ֆուտոբալային մրցաշրջանը: Հանդիպեցին Չեմպիոնների լիգայի հաղթող Միլանի «Ինտերը» եւ Եվրոպայի լիգայի հաղթող Մադրիդի «Աթլետիկոն»: Ժոզե Մոուրինյոյի հեռանալուց հետո «Ինտերը» Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ արդեն նվաճել էր Իտալիայի սուպերգավաթը, սակայն առաջին միջազգային փորձությունը իսպանացի մարզիչը ձախողեց: Մադրիդյան թիմը Ռեյեսի եւ Ագուերոյի գոլերի շնորհիվ գեղեցիկ հաղթանակ տարավ: Նախորդ օրը ՈւԵՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի կոչման արժանացած Միլիտոն վերջին րոպեին 11 մետրանոցից չկարողացավ գրավել դարպասը: «Աթլետիկոն» հաղթեց 2:0 հաշվով եւ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը: