Սեպտեմբերի 10-ից Յալթայում մեկնարկում է Prime Yalta Rally 2010-ը:  

Ավտոռալլիին կմասնակցեն թիմեր Հայաստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Վրաստանից, Բելառուսից, Բուլղարիայից, Ռումինիայից, Թուրքիայից, ինչպես նաեւ Մերձբալթյան երկրներից։

Առաջին անգամ մրցաշարին կմասնակցեն Իրանի եւ Հորդանանի թիմերը, ինչպես նաեւ «ՎԱԶ» գործարանի թիմը։

Bagnet-ի հաղորդմամբ, ավտոռալլիի մրցանակաբաշխությանը ներկա կլինի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որպեսզի հաղթողներին հանձնի նախագահի գավաթը։

Նշենք, որ սեպտեմբերի 10-12-ը Յալթայում անցկացվող Prime Yalta Rally 2010 ավտոռալլին Ուկրաինայի առաջնության եւ Եվրոպայի Ռալլիի առաջնության փուլերից է։ Մրցաշարն անց է  կացվելու Յալթայի մոտակա մայրուղիներում, ինչպես նաեւ Այ-Փեթրի լեռան վրա։

Yalta Rally մրցաշարն անց է կացվում 2005 թվականից։