Դուբայում The Rosemont Hotel & Residences երկնաքեր-հյուրանոց կկառուցեն, որի տանիքին արհեստական ջունգլի եւ լողափ կլինի:

Ենթադրվում է, որ համալիրը 1.3 հեկտար տարածք կզբաղեցնի: Այնտեղ 450 սենյակ եւ 280 բնակարան կլինի:

47 հարկանի հյուրանոցը բաղկացած կլինի երկու աշտարակից, որոնք կմիավորվեն ապակե պատերով 5 հարկանի նախասրահով:

Ըստ Ռոսբալտ-ի, հիմա Դուբայում 100 հարկանի Entisar Tower շենքն են կառուցում: Բայց առայժմ ԱՄԷ-ի ամենաբարձր երկնաքերը Բուրջ Խալիֆան է՝ 828 մետր բարձրությամբ: