Ավստրալական Chicken Treat սննդի ցանցը Բեթի անունով հավ ունի, որը Twitter-ում բլոգ է վարում: Բեթին պետք է համակարգչի ստեղնաշարով անգլերեն որեւէ բառ հավաքի՝ համաշխարհային ռեկորդ սահմանելու համար:

Ռոսբալտի փոխանցմամբ, թռչնի համար ստեղծել են անհրաժեշտ բոլոր պայմանները. անհատական հավանոցում մոնիթոր, համակարգիչ եւ ստեղնաշար են տեղադրել, որոնք գիշերը դուրս են բերում այնտեղից: Առաջադրանքը կատարելու համար Բեթին մեկ ամիս ունի:

Իսկ մինչ այդ, @ChickenTreat պաշտոնական բլոգում հավի գրառումները պատահական նիշերի շարքի տեսք ունեն: Դրանք նշում են #chickentweet հեշթեգով: