Գիտնականները գլխուղեղի նեյրոնների հատուկ տեսակ են հայտնաբերել, որոնք Caenorhabditis elegans որդերի արուներին ստիպում են սեքսը գերադասել սննդից եւ ուժերը ծախսել զուգավորման համար զուգընկերուհի գտնելու համար նույնիսկ այն դեպքում, երբ զուգավորման եւ ուտելու միջեւ ընտրությունը հետեւում է քաղցի երկարատեւ ժամանակահատվածին: Gazeta.ru-ի փոխանցմամբ, մասնագետների հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում:

Նեյրոնները MCMs անվանումն են ստացել՝ mystery cells of the male, ինչը թարգմանաբար նշանակում է «արուների խորհրդավոր բջիջներ»: Ուղեղի բջիջների այս տեսակը, որը ձեւավորվում է միայն արուների մոտ, պատասխանատու է վերարտադրողական վարքի համար:

Երբ հետազոտության ժամանակ MCMs նեյրոնները վիրահատության ճանապարհով հեռացրել են որդերի ուղեղից, նրանք իրենց հերմաֆրոդիտի պես են պահում, այսինքն՝ առաջին հերթին մոտենում են սննդին՝ երկրորդ պլան մղելով զուգավորումը: