Յամագուտի ճապոնական պրեֆեկտուրայի շրջանային դատարանը երկրի իշխանություններին պարտավորեցրել է Իվակունի ռազմակայանի շրջակայքի բնակիչներին աղմուկի համար փոխհատուցում վճարել ՝ 558 միլիոն իենի չափով (մոտավորապես 4.69 մլն դոլար):

Շրջանային դատարանի որոշումն առաջին դատավճիռն է Իվակունի ՌՕՈւ կայանի վերաբերյալ: Ռազմակայանի շրջակայքում ապրողները հավաքական հայցադիմում էին ներկայացրել դեռ 2009 թ., հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Միեւնույն ժամանակ դատարանը մերժել է տեղի բնակիչների պահանջը ՝ ռազմական ավիացիայի գիշերային թռիչքերն արգելելու վերաբերյալ: Դատարանը նաեւ հրաժարվել է բավարարել Կանավագա պրեֆեկտուրայի Ացուգի ռազմակայանից Իվակունի ՌՕՈւ ռազմակայան ռազմական տեխնիկա ՝ այդ թվում MV-22 Osprey ամերիկյան կոնվերտոպլաններ տեղափոխելու արգելքի մասին պահանջը: