Ամերիկյան վարչակազմը հավանության է արժանացրել դեպի Կուբա գեյ-ուղեւորությունը, որը նախանշված է 2016 թվականի հունվարի 1-8-ին, The Celestyal Crystal նավով: Ընդ որում, արդեն հիմա բոլոր տոմսերը վաճառվել են:
Ուղեւորությունը կազմակերպվել է «ԱՄՆ-Կուբա. մարդկանց միջեւ համագործակցություն» ծրագրի շրջանակում: Այն մեկնարկելու է Ջամայկայի Մոնտեգո Բեյ քաղաքից: Ըստ Lenta.ru-ի, զբոսաշրջիկները կլինեն Սանտյագո դե Կուբայում, Հավանայում, Մարիա լա Գորդայում, Սյենֆուեգոսեում:
Ուղեւորների համար 480 նավախցիկ են նախատեսել: Նավի վրա նաեւ ռեստորաններ, SPA-սրահ, բանակցությունների սենյակ, ֆիթնես կենտրոն կա: 7-օրյա ուղեւորության արժեքը սկսվել է 100 դոլարից՝ մեկ անձի համար:





























