Forbes ամսագիրը կազմել է YouTube-ի ամենաբարձր վճարվող վիդեոբլոգերների վարկանիշը 2015 թ. հունիսի 1-ի դրությամբ:
Այդ ցուցակում առաջին տեղն է զբաղեցրել շվեդ վիդեոբլոգեր Ֆելիքս Քյելբերգը ՝ PewDiePie կեղծանունով, որի ալիքը տեսախաղերին է նվիրված: Նա ավելի քան 40 մլն բաժանորդ ունի ու ամսագրի տվյալներով՝ 12 մլն դոլար է վաստակում: Երկրորդ տեղը զբաղեցրել է Յեն Հենոքսի ու Էնթոնի Փադիլլայի կատակերգական դուետը ՝ Smosh անվանումով: Նրանք վաստակում են 8.5 մլն դոլար: Հունիսին Smosh.-ը թողարկել է իր առաջին լիարժեք ֆիլմը: Երկրորդ տեղն է զբաղեցնում նաեւ Ռաֆֆի ու Բենի Ֆայն եղբայրների կատակերգական դուետը Fine Brothers,, հայտնում է Gazeta.ru-ն:
Ցուցակի հաջորդ տեղերում են Լինդսի Սթիրլինգը (6 մլն), Rhett & Link կատակերգական դուետը (4.5 մլն ), տեսախաղերի տեսաբան KSI-ն (4.5 մլն), բյութի- բլոգեր Միշել Ֆանը( 3 մլն), սթենդափ կատակերգու Լիլի Սինխը (2.5 մլն), փրանքեր Ռոմեն Էտվուդը (2.5 մլն) ու խոհարար Ռոզանա Փանզինոն (2.5 մլն դոլար):





























