ԱՄՆ-ում վերելակում մնացած հարսն ու փեսան՝ Լիզ Քոուպլենդն ու Հարրի Սթեյնը, ինչպես նաեւ նրանց ընկերներն ու բարեկամները մի շարք անմոռանալի լուսանկարներ են արել։ Ինչպես գրում է Metro-ն, երբ գործ ունենք իսկական սիրո հետ, նման միջադեպերը երեկույթին չեն խանգարի։
Հարսանիքը տեղի է ունեցել Ալեքսանդրիա քաղաքում։ Քոուպլենդն ու Սթեյնը, նրանց բոլոր հյուրերն ու նույնիսկ րաբբին «նեղ մետաղական տուփում» են հայտնվել հարսանեկան արարողությունից անմիջապես առաջ, գրում է թերթը։ Խուճապի մատնվելու, իրար վրա հարձակվելու եւ որոշելու փոխարեն, թե ում առաջինը «ուտեն», Քոուպլենդը, Սթեյնը եւ նրանց ուղեկցողները որոշել են այդ ժամանակն օգտագործել սքանչելի հարսանեկան լուսանկարներ ստեղծելու համար, ասվում է փոքրիկ հոդվածում, տեղեկացնում է Gazeta-ն։
20 րոպե անց դեպքի վայր են եկել Ալեքսանդրիայի հրշեջ դեպարտամենտի աշխատակիցները եւ ազատել են հարսին, փեսային եւ հյուրերին։ Արդյունքում Քոուպլենդն ու Սթեյնը մի քիչ ուշացել են սեփական հարսանիքից։
.png)



























