Իռլանդական Aer Lingus  ավիաընկերության Լիսաբոն-Դուբլին չվերթի օդանավի ուղեւորներից մեկը խուճապի մեջ կծել է հարեւանությամբ նստած ուղեւորին, որը փորձել է նրան օգնել, իսկ հետո մահացել է:

Օդանավի հրամանատարը արտակարգ վայրէջք է կատարել Քորքի օդանավակայանում, իսկ խուճապի մեջ հայտնված 24-ամյա պորտուգալացին նոպայից հետո կորցրել է գիտակցությունը:

Երբ օդանավը վայրէջք է կատարել, ժամանած բժիշկներն արձանագրել են երիտասարդի մահը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Կծելու հետեւանքով տուժած ուղեւորին տեղափոխել են հիվանդանոց եւ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել: