Մահափորձի հետեւանքով ծանր վիրավորում ստացած Հենրիետա Ռեկերը ընտրվել է Քյոլնի օբեր բուրգոմիստր (քաղաքապետ): Նա առաջին փուլում առաջ է անցել մյուս վեց թեկնածուներից՝ նախնական տվյալներով հավաքելով ձայների 51.7 տոկոսը: 58 -ամյա Ռեկերն առաջին կինն է լինելու Գերմանիայի՝ մեծությամբ չորրորդ քաղաքի ղեկավարի պաշտոնում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հեկտեմբերի 17-ին նա դանակի հարված էր ստացել Բրաունսֆելդ թաղամասի հրապարակում: Օբեր բուրգոմիստրի պաշտոնի անկուսակցական թեկնածուն Քրիստոնեա-դեմոկրատական միության քարոզչական պաստառի կողքին էր, երբ նրան մոտեցել է մի 44 –ամյա տղամարդ ու դանակով հարվածել: Նրանից բացի տուժել են եւս չորս մարդ, որոնք փորձում էին վնասազերծել հարձակվողին:
Այդ նույն օրը Ռեկերին վիրահատել են, որից հետո նրա վիճակը հաջողվել է կայունացնել:
Տղամարդն ավելի ուշ խոստովանել է, որ հանցագործության դրդապատճառը միգրացիոն քաղաքականության վերաբերյալ Ռեկերի հայտարարություններն էին: Ռեկերը կողմնակից է, որ Քյոլնը փախստականներին օթեւան տրամադրի:




























