Իտալացի եւ ֆրանսիացի հացթուխները 122 մ երկարությամբ բագետ են պատրաստել, որը ցուցադրվել է Միլանում Expo-2015 միջազգային ցուցահանդեսի ժամանակ։ Խոհարարական նվաճումը գրանցել են Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները, որից հետո հացի վրա Nutella շոկոլադե մածուկ են քսել եւ բաժանել ներկաներին։

Բագետը 7 ժամ շարունակ թխել է շուրջ 60 հացթուխ՝ միջինում պատրաստելով ժամում 20 մետր, փոխանցում է Lenta.ru –ն՝ վկայակոչելով New York Daily News թերթը։