Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» տիտղոսի պաշտպանությունն սկսեց Սանտանդերում «Ռասինգի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակով:
Արդեն 3-րդ րոպեին արգենտինացի Լիոնել Մեսին մենմենակ դուրս եկավ «Ռասինգի» դարպասապահի դեմ եւ բացեց հաշիվը: Հաշիվը կրկնապատկեց Անդրես Ինյեստան, որը գոլային փոխանցում ստացավ մրցակցի դարպասապահից: Դրանից հետո «Ռասինգն» ստացավ 11 մետրանոցի իրավունք, սակայն փայլուն խաղաց Վալդեսը: Երկրորդ խաղակեսում աչքի ընկավ «Բարսելոնայի» նորեկ Դավիդ Վիլյան: Չեմպիոնը հաղթեց 3:0 հաշվով:
Իսկ ահա Մադրիդի «Ռեալը» Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ առաջին փորձությունը, մեծ հաշվով, ձախողեց: «Մալյորկայի» հետ խաղում արքայական ակումբի գովազդված ֆուտբոլիստներն այդպես էլ չկարողացան գնդակ խփել` 0:0:




























