Ադրբեջանում դաժան ծեծի է ենթարկվել «Ռեալ» շարժման դատապարտված առաջնորդ Իլքար Մամեդովը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբանըւ։ Համաձայն փաստաբանի ներկայացրած բողոքի՝ Մամեդովին կանչել են վարչական շենք, որտեղ նրան տարել են գաղութի պետ Շաքիրի մոտ։ Նա եւ Չինգիզ անունով մեկ այլ աշխատակից սկսել են հարվածներ հասցնել Մամեդովի գլխին։ Հետո նրան խցկել են պետ Էյվազ Ասկերովի սենյակ եւ այնտեղ ծեծել արդեն երեքով։

Ընդդիմադիր գործչին դաժան ծեծի ենթարկելու ամենահավանական պատճառն այն է, որ նա հրաժարվել է նախագահի անունով համաներման դիմում գրել, փոխանցում է contact.az-ը։

Իլքար Մամեդովը 2014թ.  7 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2013թ. Իսմայիլլի քաղաքում անկարգություններ կազմակերպելու համար։