Թուրքիայի վարչապետ Էրդողանը բասկետբոլի աշխարհի առաջնության ամենաուշադիր երկրպագուներից մեկն է: Թուրքիայում անցկացվող աշխարհհի առաջնության երկրորդ օրը այդ երկրի հավաքականը նախնական փուլում 65:56 հաշվով պարտության է մատնել Ռուսաստանի թիմին:
Այդ հաղթանակից հետո Էրդողանը հայտարարել է, թե երջանիկ է` Ռուսաստանի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ, սակայն հավելել է, որ շատ ավելի կարեւոր է հաղթել Հունաստանին: «Մեր նպատակը խմբում առաջին տեղը գրավելն է: Ռուսաստանի նկատմամբ հաղթանակն այդ հնարավորությունը տալիս է, անհրաժեշտ է հաղթել նաեւ Հունաստանին»,- Էրդողանի խոսքերն է մեջբերել Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի կայքը:



























