Ամերիկացի դեռահասների շուրջ մեկ երրորդն Instagram-ը համարում են իրենց ամենակարեւոր սոցիալական ցանցը: Այսպիսին են Piper Jaffray-ի անցկացրած հետազոտության արդյունքները:
Հարցվածների 20%-ը գլխավոր սոցցանց է կոչել Twitter-ը, 19%-ը՝ Snapchat-ը եւ միայն 15%-ը՝ Facebook-ը: Հիշեցնենք, որ 2012 թվականից հենց Facebook-ն է Instagram-ի սեփականատերը, այնպես որ՝ Մարկ Ցուկերբերգի ընկերությունն ընդհանուր առմամբ վարկանիշի առաջատարն է: Piper Jaffray-ի հետազոտությանը 13-19 տարեկան 9400 պատանի է մասնակցել:
«Vesti»-ի փոխանցմամբ, 3 տարի առաջ ուժերի հարաբերակցությունն այլ էր. Facebook-ն առաջատարն էր ավելի քան 40%-ով, ավելի լավ էր նաեւ Twitter-ի դրությունը, իսկ Instagram-ը երրորդ հորիզոնականում էր:
Ուշադրություն է գրավում նաեւ Snapchat-ի առաջընթացը. մեկ տարի առաջ հետազոտությունում ընդհանրապես չընդգրկված մեսենջերը հիմա գրեթե շրջանցել է Twitter-ը:





























