1961թ. հոկտեմբերի 20-ին Ամստերդամում ստեղծվեց Ավիադիսպետչերների միության միջազգային դաշնությունը (International Federation of Air Traffic Controllers Associations, IFATCA)։ Այդ իրադարձությունն այնքան նշանակալի դեպք էր օդային տրանսպորտի զարգացման պատմության մեջ, որ դարձավ նոր մասնագիտական տոնի առաջացման պատճառ։ Այդ օրը նշվում է որպես Ավիադիսպետչերի միջազգային օր։ Կազմավորման օրվանից ի վեր IFATCA-ի անդամ միությունների թիվն աճել է մինչեւ 137։

Այս տոնը ավիադիսպետչերների համար հերթական հնարավորությունն է՝ ընդգծել իրենց մասնագիտության կարեւորությունը, փոխանցում է Calend-ը։