Մի շարք լոնդոնյան բանկեր նոր համակարգ են մշակել, որի համաձայն՝ իրենց ինքնությունը հաստատելու համար հաճախորդները պետք է սելֆի անեն, գրում է Daily Mail-ը։

Նյու Յորքցի ծրագրավորողը ստեղծել է Percieve ծրագրային ապահովումը, որը խարդախության դեպքերը բացահայտելու համար օգտագործում է կենսաչափական տվյալները։ Ծրագիրը վերլուծում է ստացված պատկերը, որպեսզի ստուգի հաճախորդի ինքնությունը։ Համոզվելու համար ծրագիրը ստացած նկարը համեմատում է նաեւ Facebook, Twitter եւ LinkedIn սոցցանցերի նկարների հետ։ Ստուգումն ավարտելուց հետո համակարգը կամ հաստատում է վճարումը կամ հայտնում է խարդախության փորձի մասին, փոխանցում է Gazeta-ն։

Հաղորդվում է, որ Լոնդոնի 5 խոշոր բանկեր պատրաստվում են սկսել օգտագործել այդ համակարգը։