Ամերիկյան Հյուսթոն քաղաքում (Թեքսասի նահանգ) 74-ամյա կինը ամենագնացով բախվել է սուպերմարկետի շենքին, որի հետեւանքով մահացել է 1, վիրավորվել 6 մարդ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Վթարի հետեւանքով 31-ամյա կին է մահացել:

Բոլոր տուժածները, այդ թվում, երկու տարեկան երեխան, տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Վթարի պատճառները պարզվում են: