Վերջին մեկ օրում երկու խոշոր հրդեհ է բռնկվել Գերմանիայում, որոցից մեկի հետեւանքով մահացել է 4, վիրավորվել ավելի քան 10 մարդ, հաղորդում է ոստիկանությունը:

Առաջին հրդեհը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ի երեկոյան, Հեսեն դաշնային հողի Գուդենսբերգ ավանում, որտեղ բնակելի տուն է այրվել: Տեղի ոստիկանության փոխանցմամբ, 5 մարդ լուրջ վնասվածքներ են ստացել, 7-ը՝ թեթեւ: Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց:

Հաղորդվում է, որ շենքում ապրել են հիմնականում օտարերկրացիներ՝ լեհեր ու բուլղարներ: Հրդեհի պատճառը պարզվում է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Երկրորդ հրդեհը տեղի է ունեցել այս գիշեր, Բադեն Վյուրթենբերգ դաշնային հողի Պֆորցհայմ քաղաքում: Այնտեղ եւս այրվել է բնակելի տուն, որի հետեւանքով 4 մարդ է մահացել, եւս 4-ը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: