Հյութեղ կակղամորթները մեր նախնիների ճաշացանկում ներառված են եղել դեռեւս 150 հազար տարի առաջ:
Լիբիայի հյուսիսային ափերին գտնվող քարանձավում մասնագետները մեծ թվով ոստրեների խեցիներ են գտել, որոնք հնագույն մարդիկ օգտագործել են որպես սնունդ:
Ըստ «DailyMail»-ի, ոստրեները հեշտությամբ ուտելու համար հնագույն մարդիկ կտրող եւ ծակող քարե գործիքներ են օգտագործել: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հնագույն մարդիկ այդ ոստրեները որպես սնունդ օգտագործել են դեռեւս 150 հազար տարի առաջ:
Informing-ի փոխանցմամբ, Լիվերպուլի համալսարանի մասմագետները ենթադրում են նաեւ, որ հնագույն մարդիկ ոստրեները կերել են որպես նախուտեստ:





























