Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների դեմ։ Այս մասին հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվել են նախարարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ։
Նրանցից ոմանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընդունվել կալանքը։ Կալանավորվածների դեմ քրեական գործ է հարուցվել ծառայողական լիազորությունները չարաշահելու հոդվածով։
Հետաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ նրանց մեղադրում են դրամաշորթության եւ նախարարության լիազորություններից դուրս ստուգումներ անցկացնելու մեջ։





























