Ամերիկյան ռազմական անօդաչու սարքը վթարային վայրէջք է կատարել Թուրքիայի հարավում, հաղորդում է Hurriyet թերթը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները։

Շարժիչի անսարքության պատճառով անօդաչուն իջել է Հաթայ նահանգի Քըրըքխան շրջանում, Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու։ Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, թե ընթանում են ընկած անօդաչուի որոնումները։