Ամերիկուհի Հոլի Բերթը հավակնում է դառնալ ԱՄՆ-ում ամենաերկար ոտքեր ունեցող աղջիկը։ Ինչպես գրում է The Daily Mail-ը, 20-ամյա աղջկա խոսքով՝ դպրոցում ինքը ստիպված էր լինում հանդուրժել աշակերտների չար կատակները, որոնք ծաղրում էին իր բարձր հասակը։
Ուսանողուհու հասակը մոտ 196 սմ է, իսկ ոտքերի երկարությունը՝ ավելի քան 125.7 սմ։ Ամենաերկարաոտնաղջիկը ներկայումս համարվում է մոդել Լորեն Ուիլյամսը, ում ոտքերի երկարությունը 124.5 սմ է։
Բերթը խոստովանել է, որ ինքը չի հանդիպում ցածրահասակ տղաների հետ։ Նա նախընտրում է բարձահասակներին։ «Բարեբախտաբար Նյու Յորքում նման տղամարդիկ շատ են»,- ասել է ամերիկուհին, փոխանցում է Gazeta-ն։





























