Ամերիկացի հեռազոտողները ենթադրում են, որ տիեզերքի տեսանելի սահմաններում այլմոլորակային կյանքի բացակայությունը բացատրվում է նրանով, որ Երկրին նման մոլորակները դեռ չեն հասցրել ձեւավորվել: Ընդ որում, Երկիրն առաջին մոլորակներից մեկն է, որն անցել է բոլոր փուլերը, որոնք թույլ են տվել այնտեղ կյանքի առաջացման պայմաններ ստեղծել, հաղորդում է Lenta-ն:

Գիտնականները նման եզրակացության են եկել՝ վերլուծելով տիեզերական «Հաբլ» աստղադիտակի տվյալները:

Նրանք եկել են եզրակացության, որ Երկիրը մոլորակների այն 8 տոկոսի մեջ է, որոնք ձեւավորվել են համեմատաբար ավելի վաղ: մոլորակների 92 տոկոսը դեռեւս գտնվում են ձեւավորման վաղ փուլերում եւ ամբողջովին կձեւավորվեն 6 մլրդ տարվա ընթացքում:

Հետազոտողների հաշվարկով, այս պահին մեր համաստեղությունում գոյություն ունեն Երկիր մլորակին նման շուրջ մեկ մլրդ մոլորակներ: Ենթադրվում է, որ ժամանակի ընթացքում դրանց թիվը կավելանա 100 անգամ: Ընդ որում, հավանականությունը, որ կա առնվազն մեկ ոչերկրային քաղաքակրթություն, 90 տոկոս է: