Թուրքիայում անցկացվող աշխարհի բասկետբոլի առաջնության Թուրքիա-Ռուսաստան խաղին մասնակցած Թուրքիայի վարչապետն իր կնոջ եւ աղջկա հետ ակտիվորեն երկրպագել է հարազատ թիմին։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Էրդողանը այնքան է տարվել խաղով, որ հանդիսատեսների հետ մասնակցել է մեքսիկական ալիք կոչվող երկրպագման ձեւին։

Թուրքիայի վարչապետը խաղից անմիջապես հետո իջել է հանդերձարան՝ անհատապես շնորհավորել է թուրք բասկետբոլիստներին՝ Ռուսաստանին հաղթելու համար։

Նշենք, որ սովորաբար բասկետբոլի խաղերի սկզբում եւ ընդմիջումներում  երկրպագուներին զվարճացնող պարուհիները Թուրքիա-Ռուսաստան խաղին ելույթ չեն ունեցել, քանի որ Էրդողանը հայտնի է իր պահպանողական դիրքորոշմամբ։

Հիշեցնենք, որ Թուրքիա-Ռուսատան հանդիպումը ավարտվել է Թուրքիայի հաղթանակով։