ՌԴ Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի հնագետները Էկվադորում պեղումների ժամանակ «վալդիվիա» հարավամերիկյան մշակույթի յուրահատուկ գտածոներ են հայտնաբերել, որոնց 5,5-4 հազար տարվա վաղեմություն ունեն։
«Ռեալ Ալտայում պատմական հուշարձանի համալիր հետազոտությունը շարունակվում է արդեն 3 տարի։ Հիմնական նպատակը Խաղաղ օվկիանոսի հակադիր կողմերում՝ Հարավային Ամերիկայի եւ Պրիմորիեի առափնյա հատվածներում, մարդու ադապտացման գործընթացի համեմատությունն է։ Սուրբ Հեղինե կղզում հայտնաբերել ենք 5.5-4 հազար տարվա պատմություն ունեցող «վալդիվիա» հարավամերիկյան մշակույթի յուրահատուկ գտածոներ»,- ասված է ԲՈՒՀ-ի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պեղումների արդյունքում հնագետները կերամիկայի նմուշներից եւ զենքի մնացորդներից բացի, հայտնաբերել են սպասք, սննդի մնացորդներ, խեցիներ եւ կենդանիների ոսկորներ։





























