Ադրբեջանի խորհրդարնի՝ Միլի մեջլիսի, նոյեմբերի 1-ին նախատեսված ընտրություններին կմասնակցի պատգամավորի 769 թեկնածու:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, թեկնածուների ցանկը հրապարակված է Ադրբեջանի ԿԸՀ կայքում:
Այսպիսով, Միլի մեջլիսի 125 տեղի համար կպայքարի 769 մարդ, այլ խոսքով, մեկ տեղի համար կպայքարի 6 թեկնածու:
Հիշեցնենք, որ Միլի մեջլիսի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է պատգամավոր 1246 թեկնածու, որից 477-ի թեկնածությունը հետ է կանչվել:
Ադրբեջանի ընտրական օրենսգրքի համաձայն, քվեաթերթիկների տպագրությունը պետք է ավարտված լինի ընտրություններից 10 օր առաջ: Ինչ վերաբերում է այս ընտրություններին, այդ ժամկետը լրանում է հոկտեմբերի 22-ին, այսինքն վաղը:





























