ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ հեռախոսով քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը եւ տեղեկացրել է նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի այցելության մասին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Քննարկվել է Սիրիայի իրավիճակը։ Այդ ենթատեքստում ՌԴ նախագահը իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է Սիրիայի նախագահ Ասադի՝ Մոսկվա կատարած այցելության մասին»,- ասել է Պեսկովը։