Չինաստանի հյուսիսարեւմտյան Լանչժոու քաղաքի մետրոյի շինհրապարակում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը։

Նախնական տեղեկություններով՝ հրդեհի պատճառը էլեկտրազոդման կայծն է եղել, որից բռնկվել են փայտյա կառույցները։

Դեպքի վայրում աշխատում են հրշեջները։ Զոհերի եւ տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում։