Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ավելի վաղ ձերբակալված հատուկ ծառայության 7 աշխատակիցների հանդեպ։ Ազգային անվտանգության նախարարությունը հրապարակել է այդ աշխատակիցների անունները։
Ինչպես տեղեկացնում է Trend-ը, ձերբակալվածների թվում է նախարարության մշտադիտարկման կենտրոնի պետ Թեյմուր Գուլիեւը եւ կենտրոնի 3 աշխատակից։ Ձերբակալվել են նաեւ օպերատիվ-տեխնիկական վարչության պետ Նաթավան Մուրավաթովան, հակաահաբեկչական կենտրոնի փոխտնօրեն Իլքար Ալիեւը, տրանսազգային տնտեսական հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Ֆիզուլի Ալիեւը։
Նրանց մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։





























