Կանադական Քվեբեկ նահանգի Ազգային ժողովի պաշտոնական կայքում ստորագրահավաք է սկսվել՝ կոչ անելով Ցեղասպանության ուսումնասիրությունը ներառել ավագ դասարանների պարտադիր ծրագրում:
Ստորագրահավաքի բովանդակության համաձայն, Ազգային ժողովն ու Կրթության նախարարությունը պետք է դա անեն՝ «հանդուրժող եւ խաղաղ հասարակություն ստեղծելու համար, որը կընդունի բոլոր մշակույթներն ու կրոնները»:
Horizon Weekly-ի փոխանցմամբ, հարկավոր է հաշվի առնել, որ Քվեբեկում զգալի թվով ուսանողներ կան, որոնք ոչինչ չգիտեն անցյալի եւ ներկայի ցեղասպանությունների, այդ թվում՝ Հոլոքոստի, Հայոց ցեղասպանության եւ Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության մասին:




























