«Օսկարի» մրցանակաբաշխության 88-րդ արարողությունը, որը կայանալու է 016թ., վարելու է կատակերգակ դերասան Քրիս Ռոքը։ Այդ մասին ասվում է ամերիկյան կինոակադեմիայի հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես այնքան ուրախ եմ, որ վարելու եմ արարողությունը»,- նշել է 50-ամյա դերասանը, որն արդեն 2005-ին մեկ անգամ վարել է այն։
«Օսկարի» մրցանակաբաշխության 88-րդ արարողությունը կայանալու է 2016թ. փետրվարի 28-ին, Լոս Անջելեսում։




























