Բրիտանացի հետազոտող Ադամ Պարկերը, որն աշխատում է Յորքշիրի թանգարանում, բացատրել է, թե ինչու են հին հռոմեական շրջանում ֆալոսատիպ պղնձե առարկաներ դրել երեխաների գերեզմաններում։ Խոսքը Հյուսիսային Յորքշիր կոմսությունում հայտնաբերված գերեզմանների մասին է։ Հոդվածը հրապարակվել է Brittania հանդեսում, հաղորդում է Lenta.ru-ն։
Պարկերը կարծում է, թե ամուլետները նախատեսված են եղել աճյուններից չար ոգիներին վտարելու համար։ Ավելին, հռոմեական Ֆասցինուս աստծուն պաշտում էին հենց որպես կախարդությունից, աչքով տալուց եւ չար հրեշներից պաշտպանող աստծու, նաեւ որպես երեխաների հովանավորի։
Այժմ գիտնականները պետք է ԴՆԹ-թեսթ անեն՝ պարզելու աճյուններում հայտնաբերված երեխաների սեռը։ Դրանք թվագրվում են մեր թվարկության 160-200 թվականներով։ Գիտնականները տարօրինակ առարկաները գտել էին 1950-ականներին։



























