Պաղպաղակ արտադրող Ben&Jerry խոշորագույն ընկերությունը եւ New Belgium Brewing գարեջրագործական կոնցեռնը հայտարարել են կարամելային գարեջրի համով պաղպաղակ ստեղծելու մասին։ Այս մասին գրում է Fortune ամսագիրը։
Բաժակի մեջ փաթեթավորված աղանդերը ԱՄՆ-ում կսկսվի վաճառվել նոյեմբերից։ Վաճառքից ստացված հասույթի մի մասը կտրամադրվի Protect Our Winters բնապահպան ընկերությանը, որը պայքարում է լեռներում կլիմայի փոփոխությունների հետեւանքների դեմ, փոխանցում է Gazeta-ն։





























