Թուրքիայի Սամսուն նահանգում ձերբակալել են տեղի երկու բնակչի, որոնք կասկածվում են Ադրբեջանի քաղաքացուն բռնաբարելու մեջ:
Տեղեկատվության համաձայն, 27-ամյա Ա. Ջ.-ն նախորդ շաբաթ մեկնել է Թուրքիա բուժման, սակայն 35-ամյա Բ. Ա.-ն եւ 36-ամյա Մ. Ս.-ն խաբեությամբ նրան տարել են տներից մեկը եւ երկու օր շարունակ բռնաբարել, հաղորդում է Haberler.com-ը:
Ադրբեջանուհին ոստիկանությանը պատմել է, որ տաքսի է կանգնեցրել Իլքադիմ շրջանում եւ խնդրել իրեն հասցնել հյուրանոց, բայց վարորդը նրան տարել է դատարկ տուն մեկ այլ շրջանում: Հայտարարելով, որ «ուղեվարձն այնքան էլ կարեւոր չի», նա սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել:
Դրանից հետո տղամարդը զանգահարել է իր ծանոթին: Նրանք կնոջը փակել են բնակարանում եւ երկու օր շարունակ բռնաբարել են, որից հետո կնոջը բաց են թողել հյուրանոցներից մեկի մոտ եւ անհետացել:
Կինը դիմել է ոստիկանություն եւ բողոք գրել: Կասկածյալները ձերբակալվել են, հետաքննությունը շարունակվում է:





























