Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության չորս գեներալ ազատվել են իրենց  զբաղեցրած պաշտոններից, տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները:    

Նրանց  թվում են ԱԱՆ-ի Անդրազգային տնտեսական հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ գեներալ-մայոր Սուբահիր Գուրբանովը, գլխավոր վարչությունների պետեր գեներալ-մայոր Թարվերդի Մամեդովը եւ գեներալ-մայոր Փարվիզ Սաֆարովը, ինչպես նաեւ ռազմական մասի հրամանատար գեներալ-մայոր Վուգար Ալլահգուլիեւը: