Ձյունե հովազների թվաքանակը վերջին 16 տարվա ընթացքում 20 տոկոսով նվազել է։ Որսագողների եւ կլիմայական փոփոխությունների պատճառով մեր մոլորակի վրա մնացել է 4 հազար առանձնյակ։ Այս մասին հայտնում է ՌԴ Վայրի բնության համաշխարհային ֆոնդը (WWF)։
«Տեղանքի դժվարամատչելիության պատճառով աշխարհում ուսումնասիրվել է այդ կենդանատեսակի բնակության վայրերի 14 տոկոսը։ Այդուհանդերձ կարելի է պնդել, որ այսօր Կենտրոնական Ասիայի լեռներում կա 4 հազար ձյունե հովազ, եւ այդ թիվը պակասում է։ Վերջին 16 տարում ձյունե հովազի թվաքանակն աշխարհում 20 տոկոսով պակասել է»,- ասված է WWF զեկույցում, որը հրապարակվել է Ձյունե հովազի միջազգային օրվա կապակցությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























