ԱՄՆ Յութա նահանգի Սանփեթ կոմսության միջնակարգ դպրոցի աշակերտների ծնողները պահանջել են աշխատանքից հեռացնել ուսուցչուհի Մինդի Ջենսենին, ով իր Instagram–ում բիկինիով սելֆի էր տեղադրել, հայտնում է The Daily Star-ը:

Ծնողների կարծիքով այդ լուսանկարները «պոռնոգրաֆիական» բնույթ ունեն:

North Sanpete Middle School դպրոցի աշխատակազմը մասամբ ընդառաջ է գնացել ծնողներին ու պահանջել է, որ Ջենսենը կամ ջնջի այդ լուսանկարները, կամ սոցիալական ցանցում իր էջը փակ դարձնի, կամ էլ հեռանա աշխատանքից:

The Daily Star-ի փոխանցմամբ, ֆիթնեսով հրապուրված ուսուցչուհին իր Instagram-ի էջում, որտեղ հորինված անունով է գրանցված, իր մարզական հաջողություններն էր փաստագրում, հայտնում է Lenta-ն:

«Նրանք լուսանկարները անհամեստ, պոռնոգրաֆիական ու անընդունելի են անվանում, բայց այդ լուսանկարներում ես պատկերված եմ մարզական պարապմունքներից հետո, բոդիբիլդինգի իմ մարզազգեստով»,- պատմել է Ջենսենը: Նա բացատրել է, որ չէր ուզի սոցցանցում իր պրոֆիլը փակ դարձնել, քանի որ շատ բաժանորդներ ունի (նրա էջի թարմացումներին երեք հազար օգտատեր է հետեւում) ու իր մարզական հաջողությունները ներկայացնող լուսանկարներով ոգեշնչում է մարդկանց: