Չինաստանի քաղաքացուն Մալայզիայում ձերբակալել են լողափին մերկ լուսանկարվելու համար։ Ինչպես հայտնում է The South China Morning Post-ը, Մալայզիա այցելություններ կազմակերպող 30-ամյա չինացին ձերբակալվել է մինչեւ հոկտեմբերի 25-ը։ Տղամարդը համագործակցում է իրավապահների հետ կատարվածի մանրամասները պարզելու համար։ Տեղի ոստիկանները նշել են, որ լուսանկարում տղամարդու մերկությունը բացասաբար է անդրադարձել զբոսաշրջիկների շրջանում հանրահայտ լողափի վարկանիշի վրա. լուսանկարները արագ տարածվել են սոցիալական ցանցերով եւ համացանցով, փոխանցում է Lenta-ն։