Չինաստանի Գանսու նահանգի Պինլյան քաղաքի բնակիչներից մեկը ստեղծել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի կառքի կրկնօրինակը՝ 14 հազար դոլարով, գրում է Shanghaiist-ը:
Տղամարդը, որի անունը չեն հայտնում, երկու ձի էր գնել Մոնղոլիայում ու ձիու մի հին սայլակ ձեռք բերել, որպեսզի այն վերանորոգիի ու հագեցնի թագավորական դեկորի տարրերով: Աշխատանքն ավարտելուց հետո ձեռներեցը սկսել է այդ կառքով զբոսաշրջիկների ման տալ՝ վաստակելով օրական շուրջ 200 դոլար, հայտնում է Lenta-ն:
Ինչպես գրում է Shanghaiist-ը, չինացին փոխադրամիջոցը վաղուց էր պատրաստել, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն 2015 թ. հոկտեմբերի 20-ին ՝ ՉԺՀ նախագահի Մեծ Բրիտանիա կատարած այցից հետո: Իր այցի սկզբում Սի Ցզինպինը Եղիսաբեթ II-ի հետ թագավորական էկիպաժով Բուքինհեմյան պալատ էր ուղեւորվել:
Diamond Jubilee State Coach անվանումով կառքի բնօրինակին վեց ձի է լծվում, այն հագեցած է ապակիների էլեկտրական ամբարձիչներով, ջեռուցման համակարգով ու հիդրավլիկ կայունացուցիչներով:





























